Իրանի նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռը կարող է մոտ 3 րոպեում Իսրայել հասնել

Մանրամասներ

Իրանը ստեղծած նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռը, որը կարող է խոցել առաջադեմ օդային պաշտպանության վահանները և կոնկրետ թիրախներ, Իրանի արևմտյան շրջաններից արձակվելու դեպքում կարող է մոտ 3 րոպեում հասնել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատարը։

«Հրթիռն ունի մեծ արագություն և կարող է մանևրել ինչպես Երկրի մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս», - լրագրողներին ասել է ԻՀՊԿ օդատիեզերական բաժնի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն։