Ռուսական ԶԼՄ-ները հրապարակում են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքման ժամանակ Խերսոնի շրջանի հնարավոր ջրհեղեղի ինտերակտիվ քարտեզը.
Հաղորդվում է, որ ալիքը կունենա գրեթե 5 մ բարձրություն եւ Խերսոն կհասնի 2 ժամից։
Ուկրաինացի փորձագետները կարծում են, որ եթե ռուսները որոշեն գնալ Դնեպրի ձախ ափ՝ հենց իրենք էլ կարող են պայթեցնել ամբարտակը, որից հետո կմեղադրեն Ուկրաինային։
Զելենսկին իր հերթին ասել է, որ ռուսներն ականապատել են ամբարտակը և Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի բլոկները։
Նրա խոսքով՝ եթե ռուս ահաբեկիչները պայթեցնեն այս ամբարտակը, ապա ջրհեղեղի գոտում կհայտնվեն մոտ 80 բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոնը։
0Comments