
Սեպտեմբերյան դեպքերի հետևանքով զոհերի վերջնական թիվը կհրապարակվի, երբ նույնականացումն ամբողջությամբ ավարտվի: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախ հրապարակվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, երբ կնույնականացվեն ամբողջությամբ, էնտեղ կհրապարակվեն», - ասաց նախարարը:
Վերջին տվյալներով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերի 13-14-ի մարտերում զոհված 93 զինծառայողի ընտանիքի է փոխհատուցում տրամադրել։ Ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։
Ռազմական գերատեսչությունը սեպտեմբերյան դեպքերից հետո զոհերի հաստատված թիվ չի հրապարակվել, միայն նշվել է, որ զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը 210 է, այն չի թարմացվել հոկտեմբերի 14-ի վարչապետի հայտարարությունից հետո։ Երևանը պնդում է, որ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։ Ադրբեջանը մոտ 80 զոհի մասին է պաշտոնապես հաղորդել:
0Comments