Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի նախկին նախագահ, Սոցիալիստական աշխատավորական կուսակցության թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բրազիլիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Գերագույն ընտրական դատարանի տվյալներով՝ Սիլվայի օգտին քվեարկել է ընտրողների 50,9 տոկոսը, մինչդեռ երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն ստացել է ձայների միայն 49,1%-ը։
Դա Սիլվայի նախընտրական քարոզարշավի հիմնակական կարգախոսն էր «աղքատին բյուջեում ներառելը»։ Նա խոստացել է աշխատավարձերի ամենամյա ինդեքսավորում գնաճի մակարդակից բարձր, ինչպես նաև անապահով ընտանիքներին տրվող վճարների ավելացում, հարկերի վերանայում հօգուտ ցածր եկամուտ ունեցող բնակչության և զբաղվածության մակարդակի բարձրացում։
77-ամյլա Լուլա դա Սիլվան առաջին անգամ Բրազիլիայի նախագահի պաշտոնն ստանձնել է 2002 թվականին, որից հետո վերընտրվել է 2006-ին։ Նրա նախագահության տարիներին Բրազիլիան մարել է 1980-ականներից ձևավորված արտաքին պարտքը և ձեռք է բերել ներդրումների համար հուսալի երկրի կարգավիճակ։ Նրա ղեկավարությամբ տարվել է կոշտ ֆինանսական քաղաքականություն, որը պայքարում էր մի շարք խնդիրների, այդ թվում նաև գնաճի դեմ։ Բացի այդ, նրա նախագահության օրոք կյանքի են կոչվել մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք թույլ են տվել նվազեցնել երկրում աղքատության մակարդակը 1990-ականների կեսերի համեմատ։
0Comments