Արցախի հանրահավաքից անմիջապես հետո կներկայացնենք առաջիկա պայքարի ձևերը. Իշխան Սաղաթելյան

Մանրամասներ

1

ՌԴ նախագահի հայտարարությունը շատ հստակ էր, մենք ևս արձանագրել ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, դա լինի ամերկյան, ռուսական, չինական, թե հնդկական տարբերակ։ Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք և մանդատ՝ միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը։

«Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու, հանրային, համաժողովրդական ընդվզումն է։ Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք և կներկայացնենք պայքարի այն ձևերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Վաշինգտոնյան փաստաթղթին՝ Սաղաթելյանը ասաց․

«Կա ամերիկյան կողմի ներկայացրած փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով ըստ էության Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Լինի դա Մոսկվայում, Բրյուսելում, թե որտեղ, մեր դիրքորոշումը հստակ ՝ չի կարող լինել որևէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում»։