Շուշիի օպերացիայի ժամանակ չարեցին իմ առաջարկածը ու 3 օրում 500-600 զոհ տվեցին․ Սամվել Բաբայան. Տեսանյութ

Մանրամասներ

Պատերազմի ընթացքում ես հստակ բացատրել եմ, թե ինչ պետք է արվեր, ինչպես կազմակերպվեր, որտեղ պետք է ականապատվեր, սակայն կատարողներն ունեին զրոյական ուղեղ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամել Բաբայանը։

«Ես Անվտանգության խորհրդի նիստում  հայտարարել էի՝ կամ Ռուսաստանը մեզ տալիս է զենք կամ մենք ոչինչ չենք ստորագրում, դուրս ենք գալիս Արցախից։ Ասում էի՝ ոչ մի բան մի ստորագրեք։ Ադրբեջանը, որ ասում էիք հաղթել է, ոչ, 50/50 է եղել։ Ես, եթե հեռուստատեսությունից եմ իմանում, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը, նախագահը փաստաթուղթ է ստորագրել, իմ մնալն ինչի՞ն է պետք։ Ես ամեն ինչ բացատրել եմ՝ թե որտեղ, ինչ պետք է անեն։ Ցավոք, կատարողները զրոյական ուղեղ ունեին։ Ադրբեջանցիները 4-ից 5-ն մտել են Շուշի, չնայած ասում են՝ 5-6 են մտել, բայց իրականում մտել են 4-5-ին։ Ասում էի՝ պետք էր Սղնախով ճանապարհը կտրել եւ իրենց հարցը լուծել։ Բայց ինձ չլսեցին, չարեցին առաջարկածը։ Գործող հրամանատարն այդ փուլում ասում է՝ դե, դա Սամվել Բաբայանի գործն է, ինքն է ուզում անել, մեր գործը չէ,  ես գիտեմ՝ ինչ եմ անում։ Եվ դեմ տվեցին սարին 500-600 հոգի զոհի երեք օրում»,- նշեց Սամվել Բաբայանը։