Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը կապված Շահրամանյանին Արցախում իշխանության բերելու մասով:
Փաստորեն ստացվում է,որ Շահրամանյանին իշխանության է բերել Արայիկը Փաշինյանի հետ համաձայնեցնելով:Ըստ Ղուլյանի Երևանում դաբրո են տվել և առանց Հայաստանի իշխանության գիտության չի փոխվել Արցախի իշխանությունը:Բայց այսօր լավ էլ հաջողվում է Արայիկի հրաժարականը գցել ընդդիմության գրպանը ու մարդկանց համոզված ասել,որ Շահրամանյանը եկավ ընդդիմության աջակցությամբ և տվեց Արցախը:
Այս փազլը դեռ երկար կհավաքեն,բայց կարծում եմ վերջնական այն կհավաքվի միայն իշխանափոխությունից հետո...»։
0Comments