Պեդրո Ալմոդովարի նոր՝ «Ցավ եւ համբավ» ֆիլմում նկարահանվել են իսպանացի ռեժիսորի սիրելի դերասանները՝ Պենելոպա Քրուզը եւ Անտոնիո Բանդերասը: Դերասաններն արդեն իսկ հասցրել են ռեժիսորի հետ աշխատել այլ ֆիլմերում, այդ թվում «Մաշկ, որում ես ապրում եմ» (Բանդերաս), «Անցանկալի գրկախառնություն» (Քրուզ) և այլն:
Նոր ֆիլմը պատմում է ծեր ռեժիսորի մասին, ով դատարկության զգացում ունի այն պատճառով, որ այլեւս չի կարող ֆիլմ նկարահանել։
Կարիերային ավարտին նա հանդիպումներ է ունենում իր համար կարեւոր մարդկանց հետ եւ հիշում կյանքի կարեւոր պահերը՝ «առաջին սիրուն, երկրորդ սիրուն, մորը, դերասանին, ում հետ աշխատել է, 60-ականները, 80-ականները, ներկա ժամանակն ու դատարկությունը, որն առաջացրել է ֆիլմեր նկարահանելու անհնարինությունը»,- ասվում է նախագծի սիպոպսիսում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում:
0Comments