
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում հերքում է լուրերը, թե Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում։ Հայտարարությունում ասվում է․
«Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։
Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»։
0Comments