Ֆենտանիլ թմրադեղի ռեկորդային խմբաքանակ՝ ամերիկա-մեքսիկական սահմանին

Այն համարվում է թմրանյութերի ամենավտանգավոր տեսակներից մեկը

ԱՄՆ-ում սահմանապահներն ամերիկա-մեքսիկական սահմանին հայտնաբերել են ֆենտանիլ սինթետիկ թմրամիջոցի ռեկորդային խմբաքանակ:
BBC-ի փոխանցմամբ՝ բեռնատարում 114 կգ ֆենտանիլից բացի հայտնաբերվել է նաև 180 կգ մետամֆետամին:
Նշվում է, որ ապօրինի բեռը գտնվել է բեռնատարի քողարկված հարկում:
Աղբյուրը մանրամասնում է, որ «սև շուկայում» ֆենտանիլի խմբաքանակի արժեքը 3,5 մլն դոլար է:
Այն համարվում է թմրանյութի ամենավտանգավոր տեսակներից մեկը, որի՝ աղի հատիկի մեծությամբ մի քանի հատիկը բավական է մարդուն սպանելու համար:
Ամերիկյան իշխանությունների փոխանցմամբ՝ 2016թ.-ի ընթացքում ֆենտանիլի չարաշահումից երկրում 18 000 մարդ է մահացել: