![ա](/sites/default/files/inline-images/%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%20%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%AB%20%D5%B0%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80_7.jpg)
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարևանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերություններն՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։
0Comments