Մոսկվայի պատրիարք Կիրիլն իր կարծիքն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Նա հանդիպել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ

Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահ շուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

«Մենք փորձում ենք առաջ տանել Ղարաբաղի հարցով եռակողմ երկխոսությունը: Թեև այսօր ոչ մի լուրջ առաջընթաց չկա, կարևոր է, որ չկա պատերազմ: Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, մենք վաղուց լուծած կլինեինք այդ հարցը: Մենք խրախուսելու ենք քաղաքական գործիչներին: Հույս ունենք, որ այդ խնդիրը կլուծվի»,- պատրիարք Կիրիլին մեջբերում է Москва-Баку գործակալությունը:

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում դրական դերակատարության համար: