ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն, ազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը վերաբերում է մայիսի 31-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։
0Comments