![ա](/sites/default/files/inline-images/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%20%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%20%D5%A2%D5%B8%D5%BD%D6%86%D5%B8%D6%80.jpg_large-.jpg-_0.jpg)
Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածության վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի ուրբաթ օրը Ստամբուլում, արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Անցյալ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ռազմական պատվիրակությունները բանակցություններ են վարել հացահատիկային հարցի կարգավորման շուրջ: Արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։
0Comments