
Իլոն Մասկը հայտնել է, որ Twitter-ը միշտ անվճար կլինի մասնավոր օգտատերերի համար, սակայն կարող է փոքր վճար սահմանել կորպորատիվ եւ պետական հաճախորդների համար։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Այդպես, գործարարը, ով մտադիր է վերահսկողություն հաստատել այս սոցցանցի նկատմամբ, նախատեսում է զրկել այն իր նիշային կարգավիճակից՝ հաղորդակցման ամենապոպուլյար հարթակի վերածելով ամերիկացիների մեծ մասի համար։
Մասկն ավելի վաղ ենթադրել էր, որ կլինեն նաեւ այլ փոփոխություններ. նա մտադիր է բաց կոդով ալգորիթմներ օգտագործել՝ օգտատերերի շրջանում վստահության բարձրացման եւ սպամ բոտերին վերջ տալու համար: Նա նաեւ խոստացել է, որ Twitter-ը թափանցիկ կլինի որոշման հարցում, թե ինչպես են որոշ թվիթեր շատ, իսկ մյուսներն ավելի քիչ պոպուլյար դառնում:
0Comments