Պենտագոնը հաստատել է, որ Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը եղել է Դոնբասում

Մանրամասներ
ա

Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը անցյալ շաբաթ մեկնել է Դոնբաս, հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը: Գերասիմովն այնտեղ է եղել Դոնբասում իրավիճակն անձամբ հասկանալու համար։

ՊՆ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ում չգիտեն, թե ինչով է Գերասիմովը լքել Դոնբասը, ինչ է տեսել այնտեղ եւ ինչ է պատմել Ռուսաստանում։

Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին պաշտոնապես չի հաստատել Գերասիմովի այցը Դոնբաս։ «Ես այս հարցը կթողնեմ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, թող մեկնաբանեն իրենց գեներալների տեղաշարժերը», ասել է նա։

Ավելի վաղ զլմ-ները գրել են, որ ուկրաինական զորքերը հարված են հասցրել ռուսական բանակի հրամանատարական շենքին, որի հետեւանքով զոհվել են 200 սպաներ, այդ թվում գեներալ։ Ինքը Գերասիմովը վիրավորվել է։