Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգում գորիլայի 2-ամյա ձագը պարել է բուգի-վուգի

Այգու 48-ամյա այցելու Սիգրիդ Նոբելը, որը նկարել էր կապիկին, պատմել է, որ շատ է սիրում գորիլաներ եւ հաճախակի է նկարում նրանց

Վելա անունով գորիլայի 2-ամյա ձագը պարել է բուգի-վուգի, հաղորդում է Daily Mail-ը:

Զվարճալի դեպք է տեղի ունեցել Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգում, եւ ականատեսներից մեկին հաջողվել է նկարել պարող կապիկին:

Լուսանկարում երեւում է պարային շարժում անող Վելան իր 21-ամյա հոր կողքին, որը, թվում է, բնավ չի կիսում որդու խանդավառությունը, գրում է news.am:

Այգու 48-ամյա այցելու Սիգրիդ Նոբելը, որը նկարել էր կապիկին, պատմել է, որ շատ է սիրում գորիլաներ եւ հաճախակի է նկարում նրանց, եւ հենց այդ պատճառով էր Վելայի պարը հայտնվել կադրում: