Մի կողմից խոսում ենք կոռուպցիա չլինելու մասին, մյուս կողմից այնչափ մեծ պարգևավճարներ ենք տալիս

Վարչապետի կողմից նշանակվող պաշտոնյաները պարգևավճար պետք է ստանան վարչապետի կողմից

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԵԿ-ի միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարները ձևավորվում են տուգանքների փողերով, ասել է թե մոտ 50 քաղաքացու 150.000 դրամ տուգանում են, որ օրինակ ՊԵԿ-ում աշխատող մի քարտուղարուհի պարգևավճար ստանա, և այսպես շարունակ…
Եվ սա կարող է տխուր ավանդույթ ձևավորել, քանզի ՊԵԿ-ի աշխատողները, մտածելով որ իրանք տուգանքների հաշվին ստանալու են մեծ պարգևավճարներ, սկսելու են ավելի եռանդով տուգանել բիզնեսին, այդ թվում և մանր և միջին բիզնեսով զբաղվողներին…

Այսինքն, մի կողմից խոսում ենք, որ պետական ապարատում կոռուպցիա չի լինելու , բայց մյուս կողմից այնչափ մեծ պարգևավճարներ ենք տալիս պետական պաշտոնյաներին…

Ի դեպ, հետաքրքրիր է նաև այն հանգամանքը, որ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնյաները պարգևավճար պետք է ստանան վարչապետի կողմից, բայց օրինակ նույն ՊԵԿ-ի՝ փաստացի վարչապետի կողմից նշանակված պաշտոնյաները իրենք իրենց են պարգևատրել….»: