ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ տվյալներ է հրապարակել ապրիլի 14-ին խորտակված «Մոսկվա» հածանավի անձնակազմի մասին.ՊՆ տվյալներով՝ անձնակազմի մեկ անդամ մահացել է, ևս 27-ը անհետ կորել են։ Մնացած 396 մարդկանց տարհանել են նավից և տեղափոխել Սևաստոպոլ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն կրկնել է պաշտոնական վարկածը, որ հածանավի վրա հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է զինամթերքի պայթյունի։ Հրդեհի պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Ուկրաինացի պաշտոնյաներն ակնարկել են, որ «Մոսկվա» հածանավը հարձակման է ենթարկվել ուկրաինական Նեպտուն առափնյա թեւավոր հրթիռներով։
Շատ զորակոչիկներ են եղել նավի վրա։ Նրանց ծնողները լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, որ իրենց պաշտոնապես ոչինչ չեն ասել նրանց ճակատագրի մասին և տարակուսած են, թե ինչպես կարող է մարդ բաց ծովում նավից անհետանալ։
0Comments