Պարենամթերքի գները մարտ ամսին զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում՝ հասնելով աննախընթաց մակարդակի, հաղորդել է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ):
«Պարենամթերքի համաշխարհային գները մարտ ամսին զգալիորեն բարձրացել են եւ հասել ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի»,-ասվում է կազմակերպության զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում է, որ ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որի օգնությամբ հետեւում են առավել տարածված պարենի համաշխարհային գների ամենամսյա փոփոխություններին, մարտին հասել են 159,3-ի նշագծին, ինչը 12,6 տոկոսային կետով բարձր էր, քան փետրվարին:
Դրա հետ մեկտեղ արդեն փետրվարին այդ ցուցանիշը հասել է ամենաբարձր մակարդակին՝ 1990 թվականին ինդեքսի սահմանումից ի վեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
0Comments