Հունվարի 21-ի տվյալներով Վրաստանում գրանցվել է կարմրուկի 430 դեպք. ցուցանիշը հատկապես բարձր է 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց շրջանում: Այդ մասին հայտնել է հանրապետության հանրային առողջության պաշտպանության եւ առողջապահության դեպարտամենտի ծրագրերի վարչության ղեկավար Եկատերինա Ադամիան, տեղեկացնում է «Գրուզիա Onlihe»-ին:
Մի շարք քայլեր են ձեռնարկվել հիվանդության հետագա տարածումը կանխելու և հետագայում դրա դեմ պայքարելու ուղղությամբ:
0-ից մինչեւ 19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր: Եթե մանկապարտեզներում, դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում անձինք պատվաստում չստանան կամ չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատությունների ղեկավարներն իրավունք կունենան քննարկել նրանց կարգավիճակը կասեցնելու հարցը»,-հայտարարել է Եկատերինա Ադամիան:
0Comments