Շոն Փենն աշխարհի մեծահարուստներին կոչ է արել Կիևի համար 12 կործանիչ գնել. Մի միլիարդատերը կարող է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին

Մանրամասներ
ա

Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Շոն Փենն ամբողջ աշխարհում միլիարդատերերին կոչ է արել Ուկրաինայի համար գնել 12 կործանիչ, որոնք տեխնիկական բնութագրերով գերազանցում են Ռուսաստանի Դաշնության ռազմական ավիացիային։

Հարուստներին ուղղված կոչն աստղային ամերիկացին հրապարակել է Twitter-ում: Մասնավորապես, Փենը հորդորել է միլիարդատերերին ծախսել 300 միլիոն դոլար և Ուկրաինայի համար գնել երկու էսկադրիլիա F-15 կամ F-16 կործանիչներ, ինչը «շոշափելի առավելություն կստեղծի ռուսական Սու-ի և ՄիԳ-ի նկատմամբ»։

«Մի միլիարդատերը կարող է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին»,- պնդել է դերասանը։