ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Վարշավայում փախստականներին այցելելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել, հայտնում է CNN-ը։
Այցի ընթացքում լրագրողները Բայդենին հարցրել են, թե ինչի մասին է ստիպել իրեն մտածել ուկրաինացի փախստականների հետ հանդիպումը։
Բայդենը պատասխանել է. «Նա մսագործ է»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բայդենը Պուտինին նախ անվանել էր «ռազմական հանցագործ», իսկ ավելի ուշ՝ «բռնապետ-մարդասպան, իսկական ավազակ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։
0Comments