Թող Նոր տարին լինի առատության, բարգավաճման տարի․ Փաշինյանը շնորհավորել է Նավրոզի կապակցությամբ

Մանրամասներ
ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ: Թո՛ղ բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և ձեր բոլոր բարի ձեռնարկներում ձեզ ուղեկցեն հաջողությունները:

Թո՛ղ Նոր տարին հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ երջանկություն, ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:

Շնորհավոր Նավրոզ»: