Հունվարի 23-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է և շնորհավորել Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով:
Դեսպանը հույս է հայտնել, որ Ազգային ժողովն առանցքային դերակատարություն կունենա Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման գործում և վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը՝ քաջալերելով օրենսդիր մարմնին հստակեցնել այն ոլորտները, որոնք ԵՄ օժանդակության կարիքն ունեն:
0Comments