![ա](/sites/default/files/inline-images/%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%AE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81.jpg)
Մարտի 11-ին ռուսական կողմը կրակել է Կրեմեննայում գտնվող ծերանոցի վրա. 56 մարդ մահացել է, մնացած 15-ին առևանգել են։ Այս մասին այսօր թելեգրամյան իր ալիքում հայտնել է Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է Ukrinform-ը։
«Մարտի 11-ին ռուսները տանկից կրակել են Կրեմեննայում գտնվող ծերանոցի վրա։ Ցինիկորեն և միտումնավոր, տանկը քշեցին, դրեցին տան դիմաց ու սկսեցին կրակել։ Այս տանը ապրողները՝ 56 հոգի, տեղում մահացել են։ 15 փրկվածները առևանգվել են և տարվել Սվատովոյի տարածք»,- աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնել է Գայդայը և հավելել, որ «ողբերգության վայր հասնելը դեռևս անհնար է»:
0Comments