Կադիրովն Իլոն Մասկին «անսասան կամքի տեր» մարդ է անվանել

Մանրամասներ

1

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի՝ ռուսական կայքերը Starlink ցանցում չարգելափակելու որոշումը՝ ընդգծելով, որ անկեղծորեն գնահատում է «անսասան կամք ու իրավիճակի սեփական տեսլականն ունեցող մարդկանց», գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ չնայած «որոշ պետությունների» խնդրանքներին՝ Starlink-ը հրաժարվում է արգելափակել ռուսական լրատվամիջոցները։

«Ես անկեղծորեն գնահատում են անսասան կամքով և իրավիճակի սեփական տեսլականն ունեցող մարդկանց։ Շնորհակալ եմ նրան դրա համար։ Հարգում են բնավորության ու երկակի ստանդարտների բացակայության համար», - գրել է Կադիրովը՝ շեշտելով, որ հարկավոր է «ընդունել ցանկացած մարդու բնավորությունն ու սթափ, միանշանակ դիրքորոշումը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ մարտահրավեր է նետում ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչին անձագանքել էր Ռամզան Կադիրովը՝ խորհուրդ տալով Մասկին չմրցել Պուտինի հետ, քանի որ քաշայի կարգերը շատ տարբեր են։

«Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և բլոգեր: Պուտինը կապույտում՝ համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, Արևմուտքի և ԱՄՆ-ի սարսափ»,- գրել է Կադիրովը Telegram-ում: