Անհետացած զբոսաշրջիկ նավարկության ընթացքում

Կորել է Նոր Զելանդիայից Ավստրալիա ուղևորվող նավի ուղևորներից մեկը

Princess Cruises ընկերությանը պատկանող զբոսաշրջային Golden Princess նավից ուղևոր է անհետացել Նոր Զելանդիայից Ավստրալիա նավարկության ընթացքում, այս մասին գրում է Daily Mail-ը:
Կորած ուղևորի որոնման աշխատանքներ իրականացնելու  համար նավը հարկադրված կանգառ է կատարել բաց ծովում: 22-ամյա զբոսաշրջիկը, ենթադրաբար, դուրս է թռել նավից նախօերին երեկոյան: Նրան փնտրել են բոլոր հնարավոր տեղերում, նավի բոլոր սենյակներում, ինչպես նաև նավի շրջակայքում, սակայն՝ ապարդյուն:
Զբոսաշրջային նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 2600 զբոսաշրջիկ և նավի աշխատակազմի ավելի քան 1000 անդամ:
Իրողությունը պարզելու համար  մասնագետներն այժմ  շարունակում են վերծանել անվտանգության տեսախցիկների կադրերը: