Ամերիկյան հայտնի երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից՝ խմբակային բռնաբարության կասկածանքով:
The Independent-ի հաղորդմամբ Բրաունից բացի ձերբակալվել է ևս երկու տղամարդ, այդ թվում՝ երգչի թիկնապահը:
Նրանց դեմ բողոք է ներկայացրել 24-ամյա կին, որի պնդմամբ՝ իրեն բռնաբարել են:
Դեպքը տեղի է ունեցել երգչի հյուրանոցային համարում՝ հունվարի 15-ին: Տուժածի խոսքով՝ ամեն ինչ կատարվել է ամերիկացի աստղի գլխավորությամբ:
Նշվում է, որ երիտասարդ կինը Բրաունի հետ ծանոթացել է Փարիզի գիշերային ակումբներից մեկում, ինչից հետո համաձայնել է նրա հետ հյուրանոց գնալ, սակայն չի իմացել, որ իրենց է միանալու ևս երկու տղամարդ:
0Comments