ԼՀԿ-ն կդիմի դատարան՝ ընդդեմ Հայկ Մարությանի

Յուրաքանչյուր անհատ իրեն գնահատելու է իր աշխատավարձի չափով, ոչ թե պարգևավճարների

«Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի:

«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների մասով բյուջեի ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է: Սա համակարգային մոտեցում է: Այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետներն անընդունելի են, որովհետև 7, 1, 2 ամիս աշխատած այդ ծառայողները չէին կարող ստանալ այդպիսի բարձր պաշտոնային դրույքաչափերով պարգևավճարներ:  Սա էլ խոսում է այն մասին, որ Մարությանը հրաժարվում է տալ քաղաքապետարանում պարգևավճարների հավելվածը: Դա ընդամենը փախուստ է, որ մենք չտեսնենք, թե ով ինչ դրույքաչափով է ստացել պարգևավճարներ: Սա անընդունելի է, կարծում եմ՝ այս աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց մոտեցումը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր անհատ իրեն գնահատելու է իր աշխատավարձի չափով, ոչ թե պարգևավճարների: