Բանգլադեշում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորումներից մեկի առանցքային անձանցից մեկը

Նա կասկածվում է 2016 թվականին սրճարաններից մեկում իրականացված ահաբեկչության մեջ

Բանգլադեշի իշխանությունները ձերբակալել են կասկածյալ ծայրահեղական իսլամիստին, որը 2016 թվականին տեղադրել էր զենքն ու պայթուցիկը, ինչի արդյունքում զոհվել էր 22 մարդ: Այդ մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին:

Մամունուր Ռաշիդը «Ջամայեթուլ մոջահեդահ Բանգլադեշ» (JMB) խմբավորման մեջ որոշում կայացնող առանցքային անձն էր: 30-ամյա տղամարդը ձերբակալվել էր Դակիի սահմաններից դուրս ավտոբուսով երթեւեկելիս: Նա ահաբեկիչներին մատակարարել էր գումար, զինամթենք եւ պայթուցիկ հարձակման համար:

Համաձայն պնդումների՝ նա թաքնվել էր հարեւան երկրում եւ փորձում էր վերակազմավորել խմբավորումը, ինչպես նաեւ ծրագրել իր համախոհների ազատումը կալանքից:

Նախկին համակարգչային օպերատոր եւ իսլամական թեմական դպրոցի ուսանող Ռաշիդը ցուցաբերում էր նաեւ նյութատեխնիկական աջակցություն իսլամիստներին, որոնք մասնակից էին երկրի հյուսիսում կրոնական փոքրամասնությունների վրա մի շարք հարձակումներին: