Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով:
Ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտությունը շարունակվում է: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ երկու կողմերն էլ զենք են կիրառվում:
Իր հերթին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենք լիարժեք պահպանում են հրադադարի ռեժիմը:
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը հայտնել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ շուտով կհաջողվի տեղայնացնել բախումը երկու երկրների միջև սահմանին։
Ղրղզստանի Kabar լրատվական գործակալության վերջին տվյալներով՝ երկրի առողջապահական հաստատություններ օգնության համար դիմել է 31 մարդ, հայտնել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալիզա Սոլտոնբեկովան։ Նրա տվյալներով ՝ նրանցից 1-ը մահացել է, 1-ը՝ ամբուլատոր բուժում է ստացել, մյուս 29-ը ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են մարզի հիվանդանոցներ:
0Comments