ՄԱԿ-ի 8 խաղաղապահներ են սպանվել, եւս մի քանիսը՝ վիրավորվել Մալիի հյուսիսային հատվածում գյուղի վրա ահաբեկիչների զինված հարձակումը ետ մղելիս, հաղորդում է Reuters-ը:
Կիրակի Ագուելհոքի մոտակայքում բախում է տեղի ունեցել՝ զինված տրանսպորտային միջոցներով ահաբեկիչների հարձակումից հետո, ասվում է Մալիում խաղաղություն ապահովելու հարցով ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Խաղաղապահները ետ են մղել հարձակումը, սակայն ութ մարդ զոհվել է, եւս մի քանիսը՝ վիրավորվել: Առաքելության ղեկավար Մահամաթ Սալեհ Անադիֆը պահանջել է «վճռական, արագ եւ համակարգված արձագանք»:
0Comments