ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի սկանդալային ելույթին, որում Իրանին անվանել էր ավտորիտար պետություն։
Վերջինս հորդորեց երիտասարդ պատգամավորներին՝ հատկապես արտաքին հարաբերություններում, վերլուծություններ չանել, քանի դեռ քաղաքական ուժը կոնսուլտացիաներ չի արել:
«Ես համամիտ եմ, որ պետք է հայտարարություններում շատ ուշադիր լինել, մենք չպետք է ռիսկային մոտեցումների գնանք, որոնք կվտանգեն մեր հարաբերությունները մեր կարեւորագույն գործընկերների հետ»,– ասաց նա:
Ըստ Բագրատյանի բնական է, որ կլինեն նման թյուրիմացություններ, բայց վստահ է, որ առաջիկայում որոշակի աշխատանքներից հետո բոլորը կհասկանան, որ ամեն ինչի մասին չէ, որ պետք է խոսել։
«Սա սկիզբն է, շատերը դեռեւս հուզականության էյֆորիայի մեջ են եւ կամաց–կամաց մեր գործընկերները կընկնեն հունի մեջ»,-ասաց նա։
0Comments