Գազատարին բախված ավտոմեքենայի 76-ամյա վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ ուղևորը մահացել է

Մանրամասներ

ա

Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի գազատարին բախված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը տեղափովել է Այրվածքաբանական կենտրոն, մահացել է հետևի նստատեղին նստած ուղևորը։ Այս մասին news-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է Երևանի բնակիչ 76 ամյա Աղաբեկ Հարությունյանը, բախվել է ՎԱԶ 2101 ավտոմեքենային։ Բախումից հետո «Opel»-ը հարվածել է գազատար խողովակին, և հրդեհ է բռնկվել։ «Opel»-ի վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ հետևի նստատեղին նստած ուղևորը, որն ամենայն հավանականությամբ կին է եղել, մահացել է»,- նշեց Թադևոսյանը։

Վարդան Թադևոսյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

«76-ամյա վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։ Հարուցվել է քրեկան գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով, և 243 հոդված առաջին մասով»,- ասաց Վարդան Թադևոսյանը։

Վարդան Թադևոսյանը հավելեց, որ ՎԱԶ 2101-ի վարորդը բախման արդյունքում ունի թեթև վնասվածքներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։