Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Բայրաքթար է կիրառել Հայաստանի սուվերեն տարածքում՝ Վարդենիսի մոտ հայկական դիրքերի ուղղությամբ. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Բլոգեր Միկա Բադալյանի տեղեկություններով՝ Ադրբեջանը նախօրեին Գեղարքունիքում Բայրաքթարներ է օգտագործել՝ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Նա հրապարակել է նաեւ լուսանկերներ՝ նշելով, որ դրանցում պակերված են  MAM-L ռումբի բեկորները, որոնք նախատեսված են  հատուկ Բայրաքթարի համար։

Ըստ նրա՝ մեկ ԱԹՍ-ն ուղղորդում է, երկրորդը հարված է հասցնում։ Նաև երեկվա սադրանքի ժամանակ օգտագործվել են դրոն-կամիկաձեներ, որոնց կիրառման հետևանքով զոհվել է մեկ հայ զինվոր։

«Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր հունվարի 11-ին Վարդենիսի ուղղությամբ սադրանքի ժամանակ ԱԹՍ-ների և հրետանու օգտագործումը, ինչը հակառակորդի պաշտպանության նախարարության հերթական կեղծիքն է »,- գրում է Բադալյանը։

«Իսկապես գնդակոծությունն իրականացվել է ԱԹՍ-ի եւ խոշոր տրամաչափի զինտեխնիկայի միջոցով, ապացույցը կտրամադրեմ ավելի ուշ։ Սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ հայկական կողմը պարտվել է այդ ճակատամարտում։ Ամեն ինչ ճիշտ հակառակն էր, ըստ հայ և ռուս զինվորականների տեղեկատվության՝ հակառակորդի կողմից զոհերի թիվը կազմել է 18 ասկյար։ Կարծում եմ հենց այդ պատճառով է, որ Ալիևը հերթական լկտի ստով է հանդես գալիս, որ հայկական կողմը խնդրել է դադարեցնել կրակը։ Չնայած նա, իհարկե, թքած ունի իր սեփական զինվորների վրա, քանի որ նրանց դիերի մեծ մասը մինչ օրս գտնվում է ռազմի դաշտում»,- հայտարարել է Բադալյանը:

ա

ա

ա