Թբիլիսիի պայթյունի զոհերի եւ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան

Հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը

Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի եւ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան:

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով եւ իր զորակցությունը հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: