ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ հարցին, թե քննարկվո՞ւմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին փոխարինելու հարցը։
«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և այս պահի դրությամբ որևէ քննարկում չկա՝ առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի։ Դա միայն ու միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված ընթացակարգերով՝ ա՝ եթե քաղաքապետն ինքը հրաժարական կտա, երբ ավագանին անվտահություն կհայտնի»,- ասաց Աղաջանյանը։
0Comments