Արևելյան Եվրոպայի երկրները քննադատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև երկխոսություն սկսելու մասին առաջարկի համար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին:
Գործակալությունը նշում է, որ նման դիմում են ստացել Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի մասնակից երկրի ղեկավարություններ: Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ «երկրներից մեկի ղեկավարությունը կատաղության է հասել» Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով, որը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ:
«Այնտեղ անհապաղ պարզաբանումներ են պահանջում կապված այն հարցի հետ, թե ինչ է իրականում ծրագրում նախագահ Ջո Բայդենը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի «արևելյան թևը» մտահոգված է, թե ինչ զիջումների կարող են հանգեցնել բանակացությունները Ռուսաստանի հետ:
ՆԱՏՕ-ի շրջանակում նման մտահոգություններ են ի հայտ եկել դեկտեմբերի 7-ին կայացած Պուտին-Բայդեն առցանց բանակցություններից հետո, որոնք տևել են մոտ 2 ժամ:
ՆԱՏՕ-ում կատաղության են հասել Բայդենի դիրքորոշման պատճառով, ով ցանկանում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ
Մանրամասներ
0Comments