Շվեդիայում նշանակվել է առաջին տրանսգենդեր նախարարը, որը տղամարդ է ծնվել, սակայն այժմ կին է, հայտնում է bloomberg.com-ը՝ մանրամասնելով, որ նորընտիր վարչապետ Մագդալենա Անդերսոնը երեքշաբթի ներկայացրել է նոր կառավարությունը:
Ինչ վերաբերում է տրանսգենդեր նախարարին, ապա 51-ամյա Լինա Ակսելսոն Քիհլբլոմը նշանակվել է դպրոցի հարցերով նախարար Անդերսոնի նոր կառավարությունում, որը բաղկացած է 12 կնոջից և 11 տղամարդուց:
Անցյալ տարի Բելգիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որը տրանսգենդերին ներառել է կառավարության կազմում՝ Պետրա Դե Սուտերին նշանակելով փոխվարչապետ:
Շվեդիայում տրանսգենդեր նախարար է նշանակվել, որը տղամարդ է ծնվել, սակայն այժմ կին է
Մանրամասներ
0Comments