«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը:
Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված:
Նման փոփոխության իրականացումը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին վերջերս հնչած վիրավորանքներով և սպառնալիքներով:
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանն էլ քրեականացրեց բժիշկներին վիրավորելը կամ սպառնալը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
0Comments