Բժիշկներն անհանգստացած են Թրամփի աջ ձեռքի վրա դրված սպեղանու պատճառով

Պարզաբանումներ է տվել Սպիտակ տան մամուլի քարտուղարը

Սպեղանին, որը լրագրողները նկատել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջ ձեռքի վրա, գրավել է բժիշկների ուշադրությունը, որոնք սկսել են մտահոգվել նրա առողջության համար, հայտնում է Politico-ն:

Պարբերականը նշում է, որ սպեղանին Թրամփի ձեռքի վրա էր անցյալ շաբաթ հինգշաբթի եւ այս երկուշաբթի: Նշվում է, որ հինգշաբթի Instagram-ում Fox News-ի թղթակից Շոն Հանիթիի հրապարակված լուսանկարում սպեղանու վրա արյան բիծ էր նկատվում:

Բժիշկներն ուսումնասիրել են համացանցում հայտնված Թրամփի լուսանկարները եւ մռայլ եզրակացությունների հանգել, նշում է Politico-ն՝ չհստակեցնելով, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է:

Սպիտակ տունը պարզաբանել է, որ նախագահը վնասվել է որդու հետ խաղալիս: «Նախագահն ուրախանում էր որդու՝ Բերոնի հետ եւ ձեռքը վնասել է»,- պարբերականին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նա նշել է, որ Թրամփն այս տարի կրկին կանցնի ամենամյա բժշկական զննում, սակայն ստույգ օր չի նշել: