Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչը, որը նախօրեին հարձակման էր ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից, մահացել է, այս մասին տեղեկացնում է RT հեռուստաալիքը:
Հայտնի է, որ քաղաքապետը 53 տարեկան էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները Ադամովիչի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր: Քաղաքապետը 5 ժամ վիրահատություն էր տարել, նրան 20 լիտր արյուն էին ներարկել, սակայն Ադամովիչի կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ Աբրամովիչը հարձակման էր ենթարկվել Գդանսկ քաղաքում բարեգործական համերգի ժամանակ:
Հարձակում կատարած անձը 27 տարեկան է: Իր արարքը նա պատճառաբանել է նախկին իշխանությունների դեմ վրեժխնդրությամբ, որոնց օրոք բանկեր թալանելու համար 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Տղամարդու խոսքով՝ բանտում նրա հետ շատ վատ են վարվել, իսկ դա տեղի է ունեցել այժմյան ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության իշխանության օրոք, որի անդամ է նաև Ադամովիչը:
Համերգի ժամանակ հարձակման ենթարկված Գդանսկի քաղաքապետը մահացել է
Մարդասպանը իր արարքը պատճառաբանել է նախկին իշխանությունների դեմ վրեժխնդրությամբ
0Comments