Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրերս Սյունիքում էր։
Ֆեյսբուքյան իր էջում Ավինյանը գրել է․
«Օրերս ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Աբունցի հետ շրջեցինք Գորիսի փողոցներով։ Քննարկեցինք կենտրոնական փողոցների վերակառուցումը, սուբվենցիոն ծրագրերը և կառավարության ֆինանսավորմամբ իրականացված այլ աշխատանքներ։
Պարոն Աբունցին մաղթում եմ հաջողություն և վստահ եմ, որ ընտրություններում հաղթանակից հետո Գորիսում իրականացվող աշխատանքների ծավալը շեշտակի աճելու է»։
0Comments