Եթե ես պարապ լինեմ՝ չգամ, դա ուրիշ հարց, բայց ես հազար ձևի գործերով զբաղված եմ. Ծառուկյան

Այսօր ԲՀԿ-ն ժողովրդի ձայն է խորհրդարնում

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից: Այս ասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նա:

Վերջինս նշեց, որ իր բացակայությունների վերաբերյալ այժմ էլ համապատասխան տեղեկանքները կներկայացնի, իսկ քաղաքացիներն իրենց ուժին են ձայն տվել:

«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես պարապ լինեմ՝ չգամ, դա ուրիշ հարց, բայց ես հազար ձևի գործերով զբաղված եմ, որ լիարժեք բոլորը հասցնում ենք»,- ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով ընդդիմություն լինելու-չլինելու խնդրին Ծառուկյանը հայտարարեց.

«Այսօր ԲՀԿ-ն ժողովրդի ձայն է խորհրդարնում»:

Ըստ նրա՝ իրենք հետևողական են լինելու, որ այն ծրագրերը, որ ներկայացրել են քարոզարշավի ժամանակ, այժմ բարձրաձայնեն ԱԺ-ում: