Այսօր Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով բողոքի ակցիային մասնակցում էր նաև երգիչ Արտաշ Ասատրյանը:
«Մի էջմիածնեցի էլ ես եմ, եկել եմ էջմիածնեցու կողքը կանգնեմ։ Իմ ժողովուրդն անհանգիստ է, ես չեմ կարա իմ տանը հանգիստ լինեմ ու ես աղոթում եմ, որ իմ ժողովուրդը լավ լինի, ամեն օր ես երգեմ, ամեն օր պարեն, քեֆ անեն։ Ես եկել եմ, որ Աստված չանի, մի լարվածություն լինի, կանգնեմ իմ ժողովրդի եւ ոստիկանների արանքը, որ ոչ մեկի մատը փուշ չմտնի»,– ասել է նա։
0Comments