Լիբիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Աբդել Համիդ Դբեյբիի կառավարությանը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Աբդալլա Բլիկակը։
«Փակ նիստում, որին ներկա է եղել նաեւ խոսնակ Աքիլլա Սալեհը եւ նրա երկու տեղակալները, 113 ներկա պատգամավորներից 89 պատգամավորները անվստահություն են հայտնել Աբդել Համիդ Դբեյբիի Ազգային միասնության կառավարությանը»,- ասել է նա։
0Comments