Հնարավոր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախում լինի և լայնածավալ պատերազմ սկսվի․ Դա կլինի Մոսկվայի ամենամեծ սխալը

Մանրամասներ

1

Ներկայումս առկա է հավանականություն Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ YES Brainstorming ֆորումի ժամանակ։

Ուկրաինայի նախագահը ասել է, որ դա պայմանավորված է ռուսների եւ ուկրաինացիների միջեւ առաջացած անդունդով, որն առաջացել է Կրեմլի ագրեսիվ գործողությունների ընթացքում։

Ուկրաինայի նախագահը նկատել է, որ երկու երկրների հնարավոր ռազմական բախումը կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը։ «Դրանից հետո այլեւս երբեք չի կարող գոյություն ունենալ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի հարեւանությունը։

Դա ամենից սարսափելի բանը կարող է լինել, եւ ցավոք նման հավանականություն կա»,- կանխատեսել է Զելենսկին։