«Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որպեսզի սուտը, կեղծիքը, պատեհապաշտությունը Հայաստանում խորանան, արմատավորվեն, և Հայաստանը վերածվի ստի ու կեղծիքի Հայաստանի»:
Այս մասին ArmeniaDaily.am-ին տված հարցազրույցում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Վերջինս խոսելով իրենց նոր նախագծի՝ Իրական փաստերի ստուգման հարթակի մասին, հայտնել է, որ հետազոտության թիրախում են լինելու գործող իշխանությունն ու նրան սպասարկող կառույցները:
«Մենք հատ-հատ ցույց ենք տալու, թե ինչպես է աղավաղվել այս տարիների ընթացքում Հայաստանում քաղաքացիական հասարակության դաշտը, որ իրավապաշտպանն ինչքան սուտ է ասել ժամանակին և ինչու է լռում հիմա, որ քաղաքական կաույցն ինչքան գումար է ստացել և այդ գումարի արդյունքում նրանց արտադրած հանրային կապիտալը՝ բացի Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերելուց, ինչ է արել ընդհանրապես և ինչ է անում հիմա: Մենք ցույց ենք տալու իրական փաստերը»,-ասել է նա:
Սամսոնյանը նշել է, որ ոմանց համար այս նախագիծը խնդրահարույց է լինելու. «Երբեմն բացահայտն ապացուցելու համար ոչինչ պետք չէ անել անգամ, քանի որ մարդիկ շատ շուտով դա սկսելու են տեսնել: Մենք ցույց ենք տալու, թե որ համակարգին է իրականում պետք մերժել: Սերժ Սարգսյանը անձ չէր՝ երևույթ էր, հիմա Նիկոլ Փաշինյանը անձ չի, սրբություն չի, Նիկոլ Փաշինյանը օխլոկրատիայի մարմնավորումն է, Նիկոլը ոչնչապաշտության կամ նիհիլապաշտության մարմնական արտացոլումն է: Դա պետք է փոխել»:
0Comments