Իսրայելցի հետազոտողները պարզել են, որ SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների բնորոշ կոնցենտրացիան նվազում է պատվաստումից վեց ամիս անց, ի դեպ՝ մոտ 10 անգամ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է medRxiv կայքում հրապարակված հետազոտության արդյունքներում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Pfizer ընկերության պատվաստանյութի արդյուանվետությունը կարող է ավելի արագ ընկնել, քան Moderna-ինը կամ մյուսներինը: Հետազոտության մասնակից է դարձել Իսրայելի ավելի քան 8300 բնակիչ, որոնք հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Pfizer-ի երկու դեղաչափ են ստացել:
Պարզվել է, որ տվյալ դեղամիջոցով պատվաստվածների մոտ հակամարմինների մակարդակը ժամանակի ընթացքում արագ ընկնում է: Մասնավորապես, պատվաստված բնակիչների արյան մեջ ավելի քան 14 000 հակամարմին է եղել դեղամիջոցն ստանալուց հետո առաջին ամսվա ընթացքում, իսկ վեց ամիս անց ցուցանիշը 10 անգամ նվազել է:
Նշվում է նաև, որ տարեց իսրայելցիները, որոնք պատվաստում են ստացել հունվար-փետրվար ամիսներին, կորոնավիրուսով վարակվել են երկու անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր պատվաստվել են մարտ-մայիս ամիսներին:
Կորոնավիրուսի դեմ հակամարմինների կոնցենտրացիան պատվաստվելուց կես տարի անց նվազում է 10 անգամ. հետազոտություն
Մանրամասներ
0Comments